Առողջապահություն 3.2010
Բորմեքենայի փոխարեն
Ֆրանսիայի առողջության ազգային և բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներին հաջողվել է ատամների շաղափելու եզակի մեթոդ ստեղծել առանց բորմեքենա օգտագործելու, որի շնորհիվ ատամանցքերը հնարավոր կլինի բուժել նորագույն դեղերով:
Նրանք ստեղծել են վերականգնող գել և թաղանթ, որոնք կօգնեն վերացնել ցավը և ազատվել ատամնաբույժի մոտ գնալու վախից:
Կարիեսով ատամը վերականգնելու նպատակով կարելի է գել ներմուծել վնասված հատված` վրան ամրացնելով թաղանթի մի կտոր, և ատամի խոռոչը մեկ ամիս անց ինքն իրեն կապաքինվի:
Նման արտասովոր արդյունք ստացվում է հատուկ պեպտիդների` խթանող հորմոնների շնորհիվ, որոնք ավելացվել են նորագույն դեղամիջոցներին: Այս նյութերի ազդեցության ներքո ատամների հյուսվածքների բջիջները սկսում են բազմանալ, որի արդյունքում վնասված հատվածը լավանում է: Ըստ որում, ամենաբարձիթողի դեպքում անգամ որևէ բժշկական միջամտության կարիք չի զգացվում:
Հատկապես պուլպիտի ժամանակ ատամների արմատները մաքրելու բուժգործողության կարիք չի զգացվի: Բացի այդ, ատամնաբույժն այլևս ստիպված չի լինի փոխել արտաքին տեսքն ու ամրությունը կորցրած հին ատամնալիցքը: Իսկ ամենակարևորը, կարելի է վերականգնել դիմացի ատամները` կտրիչները, չվախենալով, որ դրանք կկորցնեն իրենց գույնը:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», գիտնականներն առայժմ փորձերը կատարել են միայն մկների վրա, որոնց ատամները նոր դեղանյութերի կիրառումից հետո մեկ ամիս անց ապաքինվել են: Հնարավոր է, որ մարդու համար նման արդյունք ստանալու նպատակով շատ ավելի երկար ժամանակ պահանջվի: Ամեն դեպքում գիտնականները շարունակում են հետազոտությունները:
Գերմանական DMG ընկերությունը 2009թ. վերջերին սպառողներին ներկայացրեց բուժական գելի միջոցով կարիեսի բուժման նոր մեթոդ, որը նույնպես բացառում է բորմեքենայի կիրառումը: Այս մեթոդի շնորհիվ զտող գելի միջոցով վերանում են ատամի հյուսվածքների բորբոքումները, և ատամն առողջանում է: Բուժման համար պետք չէ ցավազրկող սրսկել և շաղափել ատամը` վնասելով առողջ հյուսվածքները: Այս մեթոդը, սակայն, նախատեսված է միայն կարիեսի նախնական փուլի` ատամի էմալի փոքր վնասվածքի և դրա վրայի պիգմենտային լաքաները վերացնելու համար:
02.10.2012 Կարդացեք նաև
Մեծ էր, բացառիկ խելքով, հիշողությամբ, աշխատանքային նվիրվածությամբ ու հետազոտողի անզուսպ կրքոտությամբ օժտված: Ժամանակի բժշկագիտության հորիզոններում զարգացման նոր ուղիներ փնտրող ու ստեղծող ուղեցույց էր...
31.10.2012
Վերջերս աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում և Արմավիրի նորաբաց բժշկական կենտրոնում...
30.10.2012
Հանրապետության բնակչությանը որակյալ բժշկական ծառայության ապահովումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակն էր հետապնդում նաև ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի այցը Սյունիքի մարզ...
29.10.2012
Հայտնի է, որ անոթային հիվանդությունները գնալով լայն տարածում են ստանում և ժամանակին ու ճիշտ ախտորոշումն է, որ հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ բուժում...
26.10.2012 Բանալի բառեր. պահվածքային աուդիոմետրիա, տեսողական աուդիոմետրիա
Նախաբան: Լսողության խանգարումները ամենահաճախ հանդիպող բնածին արատներից են, որոնցով...
25.10.2012 Բանալի բառեր. խրոնիկական փորկապություն, դոլիխոսիգմա
Փորկապություններն ամբողջ աշխարհում լայն տարածվածություն ունեցող, կյանքի որակի վրա բացասաբար ազդող բժշկասոցիալական խնդիրներ են...
24.10.2012 Բանալի բառեր. պնևմատիկ կոմպրեսիա, լիմֆեդեմա, լիմֆոդիսեկցիա
Վերին վերջույթի ավշային այտուցը (ՎՎԱԱ) համարվում է անութային լիմֆոդիսեկցիայի ամենածանր բարդությունը, որն առավել հաճախ` 10-33% դեպքերում, զարգանում է կրծքագեղձի քաղցկեղի...
23.10.2012 Բանալի բառեր. ազիտրոմիցին, ազիմակ, վերին և ստորին շնչուղիների սուր վարակներ
Ներածություն: Ազիտրոմիցինը նոր սերնդի կիսասինթետիկ անտիբիոտիկ է, որի հակամանրէային սպեկտրը...
22.10.2012 Բանալի բառեր. Դալեն-Ֆուքսի հանգույցներ, պիգմենտային էպիթելի դեպիգմենտացիա` ակնահատակի «արևամուտի տեսքով», սիմպաթիկ օֆթալմիայի զարգացում աչքի տրավմայի հաջորդ օրը...
19.10.2012
Սիրելի Կիմա, տիկին Խաչատրյան, «Առողջապահության» խմբագրակազմի բոլոր հին ու նոր աշխատողները պատիվ ունեն նշելու, շնորհավորելու ու պարծենալու Ձեզանով` 45 տարի այս մայր հանդեսի տարբեր հեղինակների հազարավոր հոդվածները զննող...
18.10.2012
Հին առասպելներից մեզ է հասել բաբելոնյան աշտարակի մասին պատմությունը, ըստ որի համաշխարհային ջրհեղեղից հետո, Բաբելոնում մինչև երկինք հասնող աշտարակաշինության գաղափարից զայրացած, Աստված խառնեց լեզուները...
17.10.2012
Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային, հոգեհուզական...
16.10.2012
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը ներկայացնում է հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ...
15.10.2012
Կյանքից հեռացավ հանրապետության վաստակավոր բժիշկ, մանկաբույժ Սիրուշ Սահակի Դունամալյանը: 1943-1948թթ. գերազանցությամբ ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, անմիջապես աշխատանքի անցավ Ստեփանավանի...
12.10.2012
Հանրապետության բժշկական հասարակայնության համար առանձնահատուկ իրադարձություն էր մեր դարաշրջանի փայլուն վիրաբույժ, գիտնական ու բարձրագույն դպրոցի ականավոր գործիչ...
11.10.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHPYm5y' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ